Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Օպերային արվեստը կրթօջախներում»

«Օպերային արվեստը կրթօջախներում»
19.11.2014 | 13:44

Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը կրթօջախներում» նախագծի շրջանակում օպերային թատրոնի արտիստները և հրավիրյալ երաժիշտները ելույթներ են ունենում կրթական հաստատություններում:

Համերգներ են տեղի ունեցել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում և Երևանի երաժշտական №13 հատուկ դպրոց-ինտերնատում:

Հիմնադրամի նախաձեռնությամբ` №13 հատուկ դպրոց է այցելել գերմանաբնակ հայտնի հայ տուբահար Արայիկ Ռուբինյանը, նաև դասընթաց է վարել դպրոցի սաների հետ, դպրոցին նվիրել 2 տուբա: Այս տարի հունիսին Գյումրու դպրոցների սաներին հիմնադրամը նվիրել է 2 շեփոր և 1 կլառնետ: 2015-ին նույնպես կշարունակի նոր երաժշտական գործիքներ հայթայթել №13 հատուկ դպրոցի և դրա պահանջն ունեցող մանկատների համար:
«Օպերային արվեստը կրթօջախներում» նախագծի հաջորդ համերգը տեղի կունենա Աշոտ Նավասարդյանի անվան №196 հիմնական դպրոցում:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ